14:41 , 17 հունիս, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Հայ պատգամավորների փաստարկված ելույթներն ու ադրբեջանական քարոզչության կազմակերպված տապալումը Բաքվի պատվիրակներին հասցրել է հիստերիայի: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը անցել է անձնական վիրավորանքների` սպառնալով ՆԱՏՕ-ի սեմինարին ներկա հայ պատգամավոր Թևան Պողոսյանի հորը:
Ադրբեջանական հիստերիային հայ պատգամավորները պատասխանել են փաստերով: Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի սեմինարին ներկա արտասահմանցիներին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության իրական պատմությունը, ադրբեջանցիների գործողությունները` սկսած Սումգայիթից: Թևան Պողոսյանը հայտարարել է, որ հպարտ է այն ամենով, ինչ արել է իր հայրը: Փաստարկված ելույթ է ունեցել նաև Կորյուն Նահապետյանը` ներկայացնելով Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ աճը միջազգային հանրության խաղաղարար կոչերին զուգահեռ: Ադրբեջանցի պաշտոնյաները փորձել են շեղել քննարկումը` հայերին մեղադրելով ահաբեկչության համար:
Հայտարարությամբ ադրբեջանցի պաշտոնյան փորձել է արտասահմանցիներին շփոթեցնել, ցույց տալ, թե հայերն էլ են իրենց պես զգայական հայտարարություններ անում` նշելով, որ Ադրբեջանում հակահայկականությունն է պետական քաղաքականություն: Ադրբեջանցիները չկարողանալով հակազդել հայ պատգամավորներին` ՆԱՏՕ-ից պահանջել են դադարեցնել Հայաստանի մասնակցությունը խորհրդարանական վեհաժողովին:
Ադրբեջանցիների քարոզչական ձախողումները շարունակվել են նաև ընդմիջմանը, իրավապաշտպան Լեյլա Յունուսը ՆԱՏՕ-ի միջոցառման մասնակիցներին է ներկայացրել փաստեր, որ ադրբեջանցի զինվորները զոհվում են ոչ թե հայ նշանառուների գնդակից, այլ բանակում տիրող աննախադեպ ծավալի կոռուպցիայի ու կարգուկանոնի բացակայության պատճառով, բայց Բաքուն ամեն ինչ վերագրում է հայերին: Ընդմիջմանը սեմինարի մասնակիցներին Միլի Մեջլիսում տրվել է պաշտոնական ճաշ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայ պատվիրակները մասնակիցներին առաջարկել են բաժակ բարձրացնել Լեռնային Ղարաբաղի անկախության համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ