13:55 , 17 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գլխավորությամբ այսօր` հունիսի 17-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: 2007թ. ընդունված օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումին պետք է կցվեն նաև հայցադիմումը և կից փաստաթղթի պատճենները ստանալը հավաստող փաստաթղթերը: ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով նշված իրավանորմի սահմանադրականության հարցը, 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով այն ճանաչել է Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
Նույնաբովանդակ ձևակերպմամբ դրույթ է ամրագրվել նաև 2014թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, հանգամանք, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը: Հարցին լուծում տալու նպատակով, առաջարկվում է օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված դրույթը խմբագրել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ ձևակերպմամբ: Նշված փոփոխությունից բխող անհրաժեշտ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում՝ դատարանի համար հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման հետ հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները նույնպես պատասխանող կողմին ուղարկելու պարտադիր պայման ամրագրելով: Օրինագծի ընդունմամբ օրենսգիրքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
Կառավարության հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը: Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Եվ 1- 20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ