Իսրայելի օդուժը Գազայի հատվածում պատասխան հարված է հասցրել 4 օբյեկտների


12:56 , 17 հունիս, 2014

529851in.am-ը գրում է.

Իսրայելի ռազմաօդային ուժերն ի պատասխան գիշերային հրթիռային կրակի՝ կետային հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական ենթակառույցի 4 օբյեկտների ուղղությամբ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները:

«Գազայի հատվածից Իսրայել արձակված հրթիռներից հետո Իսրայելի Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը հարվածել են ահաբեկչական գործունեության 4 օբյեկտների ուղղությամբ՝ ներառյալ արտադրական տարածքներն ու պահեստները»,- նշել է նա:

Ավելի վաղ պաղեստինցի գրոհայինները Գազայի հատվածից մեկ հրթիռ են արձակել իսրայելական Աշկելոն քաղաքի ուղղությամբ: Հրթիռն ընկել է անապատային տարածքում, զոհեր և վիրավորներ չեն եղել: