Պորտուգալիայի ընտրանին պետք է մոռանա այս պարտության մասին. Սկոլարի


12:05 , 17 հունիս, 2014

421843_heroa1in.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աջակցության խոսքեր է հասցեագրել Պորտուգալիայի ընտրանուն, որը «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում խոշոր` 0:4 հաշվով զիջել է Գերմանիայի թիմին:

Հիշեցնենք` 2003-2008 թվականներին Սկոլարին գլխավորել է Պորտուգալիայի հավաքականը և դուրս բերել թիմը «Եվրո-2004»-ի եզրափակիչ:

«Կցանկանայի հիշեցնել Պորտուգալիային և իմ պորտուգալացի ընկերներին, որ «Եվրո-2004»-ին, երբ ես գլխավորում էի թիմը, մենք նույնպես պարտություն կրեցինք մեկնարկային հանդիպմանը: Սակայն այնուհետև հաղթեցինք բոլոր մնացած խաղերում և հաջորդ փուլ անցանք: Պորտուգալիայի հավաքականը պետք է մոռանա այս պարտության մասին և առավելության հասնի հաջորդ մրցակցի նկատմամբ: Տղաներն ունեն դրա համար անհրաժեշտ ներուժը»,- ՖՒՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սկոլարիի խոսքերը: