12:15 , 17 հունիս, 2014
Այս օրերին, երբ Հայաստանի տնտեսական իրավիճակից դժգոհելով` շատ գործարարներ իրենց կապիտալը կամ կապիտալի մի մասը տեղափոխում են Հայաստանի Հանրապետությունից` ներդրումներ կատարելով ավելի զարգացած տնտեսություններում, ուղղակի ողջունելի է այն փաստը, որ գործարար Ռուբեն Հայրապետյանը բիզնես ներդրումներ է անում Արցախում: Հասկանալի է, որ Արցախում ներդրվող գումարները բիզնես տեսանկյունից շահավետ չեն, և Ռուբեն Հայրապետյանը ինքն էլ չի ակնկալում այդ գումարները ետ ստանալ: Հետևաբար, Արցախում բիզնես ներդրում անելը ավելի շուտ հայրենասիրական արարք է, քան` բիզնես ներդրում: Սա ողջունելի քայլ է, ինչից կարող են օրինակ վերցնել շատ այլ գործարարներ և հարուստներ, եթե նրանք իրականում ցանկանում են որևէ բան անել մեր հայրենիքի համար, այլ ոչ թե զբաղված են լոկ պոպուլիզմով: