12:56 , 17 հունիս, 2014Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

Այս կրոնում միահյուսված են հիպպիական, կոմունիստական ու այլմոլորակային ապրելակերպերը: Այս աղանդը հայտնի է նաև որպես «Նոր աշխարհի հեքիմի հեղափոխական եկեղեցի»: Աղանդը սկիզբ է առել Կալիֆորնիայում ՝1973 թ.-ին: Հիմնադիրը Ալեն Նունան անունով մի նկարիչ է: Իր պնդմամբ՝ ինքը հանդիպումներ է ունեցել այլմոլորակայինների հետ, ովքեր էլ դրդել են նրան հիմնադրել այս աղանդը: Այլմոլորակայինների կողմից այս ցուցումները ստանալուց հետո Նունանը փոխեց իր անունը Ալեն Մայքլ և կազմեց իր աղանդավորական խումբը: Նրա հիմնադրած աղանդը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ խաղաղություն հնարավոր է հաստատել միայն այն ժամանակ, երբ բոլոր երկրները զինաթափվեն, և մարդիկ հիպպիական համայնք ստեղծեն: Այս աղանդի անդամները հավատում էին, որ գոյություն ուներ այլմոլորակայինների մի խումբ, որը ստեղծել էր Երկիրը, և որը մի օր պետք է վերադառնար մեր մոլորակ: Դրանից հետո այս այլմոլորակայինները պետք է օգնեին վերափոխել այն մի այնպիսի վայրի, որտեղ էներգիան անվճար է և որտեղ անարդարություն չկա:

Այս աղանդի անունը թարգմանաբար նշանակում է «Տաճարի համայնք»: Որոշ նեոնացիստներ հավատում են, որ իրենց նախնիները այլ մոլորակից են եկել այս աշխարհ: Այս նեոնացիստական խումբը ձևավորվել է Վիեննայում՝ 1990-ականներին: Այս ուղղության մեջ միահյուսված են շինծու ռասայական գերակայությունը և այլմոլորակայինների հանդեպ տածած հիացմունքը: Այս աղանդի հետևորդները հավատում են, որ արիական ռասան ծագել է հին սումերացիներից, ովքեր անհիշելի ժամանակներում եկել են Ալդեբարան մոլորակից և բնակություն են հաստատել Ատլանտիդայում:
Ըստ Tempelhofgesellschaft-ի անդամների՝ այս արարածները մեկուսի կյանք էին վարում իրենց արեգակնային համակարգում: Նրանք հավատում են, որ արիացիները/սումերացիները իրենց բնույթով աստվածային են, և մի օր պետք է կառավարեն աշխարհը և նվաճեն մյուս ռասաներին՝ հատկապես հրեաներին: Նրանք վստահ են, որ շուտով աջակցություն կստանան Ալդեբարանից, որից նացիստներն իբրև թե օգնություն են խնդրել 1967 թ.-ին: Նրանց պատկերացմամբ՝ այդ աջակցությունը ստանալուց հետո նացիստները հաղթանակ կտանեին Երկրորդ համաշխարհային պատերազմում:

1954 թ.-ին Լեոն Ֆեստինգերը իր հերթական նորարարական հետազոտություններից մեկի շրջանակներում կարողացավ ներթափանցել մի աղանդի մեջ և ուսումնասիրել այն: Չիկագոյի այդ աղանդը կոչվում էր «Որոնողներ»: Աղանդի հիմնադիրը Դորոթի Մարտինն էր: Որոնողները հավատում էին, որ իրենք հաղորդագրություններ էին ստանում «պահապաններ» կոչվող արարածներից, ովքեր Քլերիոն մոլորակից էին: Աղանդի հիմնադրի հավաստիացմամբ՝ այս արարածները զգուշացնում էին այս աղանդավորական խմբի անդամներին, որ աշխարհի վերջը վրա կհասնի 1954 թ.-ի դեկտեմբերի 21-ին, և կարգադրեցին նրանց այդ օրը փրկարարական աշխատանքների պատրաստ լինել:
Երբ նշանակված ժամանակը եկավ ու անցավ, Մարտինը մեկ այլ հաղորդագրություն ստացավ, որում ասվում էր, որ աշխարհը փրկվել է այդ աղանդի անդամների ջերմագին հավատքի շնորհիվ: Այնուամենայնիվ, մեդիայում տարածված ծաղրանքները և աղանդավորներին ուղղված սպառնալիքները ստիպեցին նրանց ցրվել: Մարտինը գնաց Պերու ու մի քանի տարի այնտեղ ապրեց: 1965 թ.-ին նա վերադարձավ Արիզոնա, որտեղ նա մի նոր աղանդավորական խումբ հիմնադրեց, որն անվանեց Սանանդայի ասոցիացիա և Սանաթ Կումարա: Նա հավաստիացնում էր խմբի անդամներին, որ ինքն այլմոլորակայիններից հաղորդագրություններ էր ստանում: Խումբը մինչ այժմ էլ շարունակում է իր գործունեությունը, թեպետ խմբի հիմնադիրը մահացել է 1992 թ.-ին:
Այս խումբը նպաստում է «Ուրանիտա» գրքի տարածմանը: Խմբի անդամները հավատում են, որ այս գիրքը իրենց է հասել այլմոլորակայինների «Օրվոնթոն» հանձնաժողովից: Ըստ աղանդի անդամների՝ 1930-ականներին մի քնած միջնորդ կապ է հաստատել Չիկագոյի բժիշկ Սեդլերի հետ և նրան թելադրել «Ուրանիտա» գրքի բովանդակությունը: Սեդլերը հետագայում մի խումբ կազմեց, որի անդամները պետք է օգնեին իրեն ստուգել և վերընթերցել գիրքը՝ այստեղի սխալներն ուղղելու համար: Ի վերջո այս խումբը վերածվեց «Ուրանիտա» հիմնադրամի: Ներկայումս այս կազմակերպությունը մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, իսկ գիրքը հրատարակվել է մոտ կես միլիոն օրինակով:

«Եղբայրության տիեզերական շրջանակը» խումբը կազմավորվել է 1950-ականների սկզբներին՝ Չիկագոյում: Դրա հիմնադիրը Վիլյամ Ֆերջյուսոն անունով մի փոստատար էր: Այս մարդը զեղծարար էր: Նա պնդում էր, որ կապ է հաստատել այլմոլորակայինների հետ: Նա մեդիտացիոն վիճակի մեջ էր ընկնում, և ասում էր, որ հերթական մեդիտացիայից մեկի ժամանակ՝ 1938 թ.-ին, նա հանկարծ տեղափոխվել է այլ մոլորակ, որտեղ նա լուսավորվել է: Դրանից մի շաբաթ անց նրա հոգին միա անգամ ևս լքել է նրա մարմինը և տեղափոխվել այլ մոլորակ:
Ֆերջյուսոնը ծանոթացել է Քաուգա անունով մի արարածի հետ, ով նրան Մարս է տեղափոխել: Այս աղանդի հիմնադիր Ֆերջյուսոնը նշում է, որ 1947 և 1954 թթ. նա հանդիպել է Վեներա մոլորակի առաջնորդների հետ: Նա ասում է, որ հատուկ մեթոդների շնորհիվ նա կարողանում է տրանսային վիճակի մեջ գցել մարդկանց՝ հնարավորություն տալով նրանց դուրս գալ սեփական մարմնից: Երբ 1967 թ.-ին Ֆերջյուսոնը մահացավ, աղանդի՝ Չիկագոյի ուղղությունը իր ձեռքն առավ աղանդի կառավարումը և մինչ օրս էլ ակտիվ է: