11:40 , 17 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը հայտարարել է, որ կազմակերպությունը տեղեկություն ունի գրոհայինների կողմից հաշվեհարդարների հարյուրավոր դեպքերի մասին, որոնք կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին՝ հայտնում է Reuters-ը:
«Չնայած ստույգ թիվն առայժմ հնարավոր չէ նշել, այդ սառնարյուն մահապատիժների ակնհայտորեն համակարգված դեպքերը, որոնք մեծ մասամբ իրագործվել են Տիքրիտի տարբեր շրջաններում, գրեթե նույնությամբ կարող են հավասարվել ռազմական հանցագործություններին»,- Փիլեյի հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է, որ հաշվեհարդարների զոհերը, կազմակերպության տեղեկություններով, եղել են զինվորներ, զորակոչիկներ, ոստիկաններ, որոնք հանձնվել են կամ գերեվարվել: