Կարինե Դանիելյան. Անապատացումը սպառնում է Հայաստանին


11:32 , 17 հունիս, 2014

Կարինե Դանիելյան. Անապատացումը սպառնում է ՀայաստանինPanorama.am-ը գրում է.

Այսօր անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է: 1995թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հռչակեց հունիսի 17-ը որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

Բնապահպան Կարինե Դանիելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ անապատացումը սպառնում է ողջ աշխարհին և հատկապես չորային գոտում գտնվող Հայաստանին. «Մեզ ավելի շատ է սպառնում: Սպառնում է առաջին հերթին այն առումով, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանն ենք չորացրել, և դա մեծ վտանգ է ողջ Արարատյան հարթավայրի համար: Սպառնում է այն առումով, որ անտառներն ենք ոչնչացնում»:

Բնապահպանը նկատեց նաև,  որ վերջին տարիներին անտառների ապօրինի հատման տեմպերը նվազել են:

Ինչ վերաբերում է քաղաքամայր Երևանին, ապա Կ. Դանիլյանի համոզմամբ, անկախության տարիներին իրականացված քաղաքաշինությունը բացարձակ հաշվի չի առել կլիմայի, բնական ռեսուրսների փոփոխությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ