Բարձրացած աղմուկից հետո Սամվել Ալեքսանյանի անվան դասարանի անունը փոխվեց


11:11 , 17 հունիս, 2014

1. Երեխեքի մեծ մասին հալալ էր, բայց հիմա պետք ա հետամուտ լինել, որ իրանց դպրոցներում Լֆիկի մանկլավիկ հանդիսացող տնօրեն-փոխտնօրենների ձեռով խնդիրներ չունենան:

2. Դպրոցի տնօրենը... կին ա, չեմ ուզում վիրավորել... մի խոսքով, նախ չի կարելի էդ աստիճան աներեսություն անել ու ծախվածությունն ի ցույց դնել, հետո էլ թեթևի մեջ պադստավկա արեց քաղաքապետարանի կրթության վարչությանը... չէ՞ որ երեկ քաղաքապետարանից վստահեցնում էին, որ ուղղակի տեխնիկական սխալ է տեղ գտել, ու ցուցանակը սարքելուց միամիտ էին գրել «Սամվել Ալեքսանյանի անվան դասարան», բայց մեր լֆիկապաշտ տնօրենը առանց աչք թարթելու հայտարարեց, որ ծնողներն են որոշել, որ հենց այդպիսի ցուցանակ լինի:

3. Էն բեսեդկի ծնողներին.... չնայած խոսում ա կոնկրետ մեկը: Մաղթում եմ, որ ինքը միշտ ապրի նենց պայմաններում, երբ լֆիկները բարերար են:

4. Բայց իրոք էլի, Lֆիկը ո՞վ ա, որ իր ա անունով դասարան լինի: Ինձնից կախված լիներ, գոմի փարախից էս կողմ, ոչ մի բան թույլ չէի տա իր ա անունով դնեին: