Երգչուհի Նառան ռիթմիկ և ուրախ բնույթի երկու նոր երգ ունի, որոնց հիման վրա մտադիր է տեսահոլովակներ նկարահանել. «Ինչպես նկատել եք, իմ յուրաքանչյուր երգ ունի իր տեսահոլովակը, այնպես որ, շատ սպասեցնել չեմ տա»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց երգչուհին:
Երգերից մեկի երաժշտության հեղինակը Մուրզիկն է, ով կատարել է նաև գործիքավորումը, իսկ խոսքերը գրել է Անիտա Հախվերդյանը:
