Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:40 , 17 հունիս, 2014

Սենց էլ մնա՝ վատ չի

Ուրեմն մեր պատգամավորները գնացել են Ադրբեջանի մայրաքաղաք: Էս ադրբեջանցիները հիմա խառնվել են իրար, մերոնք աջ-ձախ սատկացնում են ում ինչ պետք է, ինչ պետք է ասում են, ու այդ ամենը անում են 2 հոգով: Էս Ադրբեջանում ապրող թուրքերը հաստատ նման բանի չէին սպասում ու մտածում էին՝ 2 հոգով ի՞նչ պետք է անեն որ: Ապրեն մերոնք:

Երեկ գերմանական օր ստացվեց աշխարհում. նախ Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Շումախերը (էս տղու խաթր եմ սկսել Ֆորմուլա 1 նայել) կոմայից արթնացավ ու շարունակելու է բուժվել ու, հույս ունեմ՝ վերջնականապես կվերականգնվի: Հետո էլ Գերմանիայի հավաքականը Պորտուգալիայի հավաքականում քարը քարի վրա չթողեց ու գնաց առաջ: Պորտուգալիայի հավաքականի պարտությունից հետո մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ մերոնք գոլ են խփել գերմանական զրահամեքենային:

Երեկ էլի քառյակենք էին հանդիպել: Հա, էս մի հանդիպումը արտահերթ էր: Շատ արագ հանդիպեցին ու որոշեցին, որ ևս մի քանի անգամ պետք է հանդիպեն: Այս սենց՝ հենց պարապ ենք մնում, պետք է հանդիպենք, նստենք, ֆուտբոլ նայենք: Թե չէ սաղ օրը ՖԲ-ում ենք անցկացնում: Մարդիկ օրինակ են ծառայում արտաֆեյսբուքյան հանդիպումներով ու, ասեմ՝ այդ ամենով ավելի մեծ օգուտ են տալիս, քան քաղաքական հայտարություններ անելով:

Մենք տարվել ենք ֆուտբոլով, բայց չպետք է մոռանանք շախմատի մասին: Մեր Տիգրան Պետրոսյանը ընթացիք մրցաշարում առաջատարն է: Ապրես Տիգրան ջան, իմացի, որ հետևում ենք ու հպարտ ենք: