10:12 , 17 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցրտահարության վնասն այս պահի հաշվարկներով կազմում է մոտ 12 մլրդ դրամ, վնասվել է 9185 հա 287 համայնքներում: Panorama.am-ին նման տվյալներ փոխանցեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով, մարտի 31-ին և ապրիլի 1-ին հանրապետությունում գրանցված ցրտահարությունների ու ձյան տեսքով առատ տեղումների հետևանքով շուրջ 90%-ով կորստի մատնվեց ծիրանի բերքը: Փոքր չափով տուժեցին ծաղկման փուլում գտնվող կորիզավոր պտղատեսակների որոշ սորտեր, նկատվել են նաև խաղողի Շահումյանի, Իծապտուղ սորտերի կենտրոնական աչքերի թույլ վնասվածքներ, որոնք բերքատվության վրա էական ազդեցություն չեն ունենա:
Չնայած այս ամենին, նախարարությունում տարին գյուղատնտեսության համար բավականին բարենպաստ են համարում:
«Ընթացիկ տարին, այսօրվա դրությամբ, բավականին բարենպաստ է գյուղատնտեսության համար: Եթե այլ անակնկալներ չգրանցվեն, ապա տարվա արդյունքներով, նախորդ տարվա համեմատությամբ, կգրանցվի զգալի տնտեսական աճ»,-ասաց Գ. Պետրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ