Պարույր Սևակի մահվան 43-րդ տարելիցն է


09:40 , 17 հունիս, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Պարույր Սևակի մահվան 43-րդ տարելիցն է

Այսօր՝ հունիսի  17-ին, անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակի մահվան քառասուներեքերորդ տարելիցն է:  Սևակը ավտովթարի է ենթարկվել 1971 թվականի հունիսի 17-ին, տիկնոջ և երկու որդիների հետ, հայրենի Զանգակատուն (Չանախչի) գյուղից Երասխավան տանող ճանապարհի 8-րդ կիլոմետրին: Բանաստեղծին ու նրա կնոջը՝  Նելլի Մենաղարաշվիլին, ցավոք, չի հաջողվել փրկել: Մեծանուն բանաստեղծի մահվան հանգամանքներն ու վթարի պատճառը մինչ օր չեն բացահայտվել:

Պարույր Սևակը (Պարույր Ղազարյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին, Արարատի շրջանի Չանախչի, ներկայիս Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Գրել-կարդալ սկսել է հինգ տարեկանից: Տասնմեկ տարեկանից արել է ստեղծագործելու առաջին փորձերը: 1940 թվականին դպրոցը գերազանցությամբ ավարտելով` ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ