Մեզ թշնամի պետք չէ. մեր հիմարները մեզ հերիք են


09:30 , 17 հունիս, 2014

Հիմա պարզաբանեմ, թե ինչու 2 անգամ տեղադրեցի «Մեզ թշնամի պետք չէ. մեր հիմարները մեզ հերիք են» ստատուսս:

Չորս տարի առաջ եկել էի այն եզրակացության, որ գործող կուսակցությունները բարոյապես մեռնելու են, ժողովուրդը մատնվելու է խոր հուսալքության, երկիրը փրկելու միակ ռեսուրսը մնալու է ազգայնականությունը, որն էլ փորձելու են տրոհել-քայքայել դրսերի մեզ չսիրողները:

Դա կանխելու նպատակով Երևանում 2010թ. հիմնեցի Ազգային կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը, որը նաև պիտի կարգավորեր ազգայնական դաշտը, բացառեր հրապարակային բախումներն ու քայքայիչ տարրերի ներթափանցումը այդ դաշտ:

20 անդամ ունեցող կառույցը գործեց մինչև ԱԺ ընտրություններ: 

Կանխատեսումներս իրականացան` 
-կուսակցությունները բարոյապես մեռան. 
- ժողովուրդը մատնվել է խոր հուսալքության. 
- ազգայնական դաշտում ընթանում է քայքայման պրոցես:

Այս վերջինն արվում է նաև դրսերում ապրող մեր հայրենակիցների միջոցով: Տեղյակ մարդկանց ասելով՝ նրանց մեջ կան դրսերի գործակալներ: Բայց կան նաև այնպիսիք, ովքեր քայքայմանը նպաստում են նեղմտությունից, անձնական, նեղթիմային խնդիրներ լուծելու նպատակով, այդպես էլ չգիտակցելով, որ դրանով օգուտ են տալիս մեզ չսիրողներին: Ու նրանք իրենց մակարդակի հրահրողներ ու քաջալերողներ են գտնում Հայաստանում:

Ստատուսս ահա այդ կարգի մարդկանց է ուղղված:
Նրանց ցուցակը ինքներդ էլ կարող եք կազմել:

Քանի դեռ մեզանում կան նման տարրեր, մեզ չսիրողները կարող են հանգիստ լինել. այդ տարրերը քայքայման գործը կանեն անվճար: