23:50 , 4 օգոստոս, 2012
Ադրբեջանցին բարձրացնում է ծանրաձողն ու ես, հասարակ հեռուստադիտողս, որ ոչինչ չեմ հասկանում ծանրամարտից, ուզում եմ, որ իմ երկրի մարզիկը գա ու գոհացնի ինձ, ու նա չի անում… Ես հասարակ հեռուստադիտող եմ ու ես չեմ ուզում, որ իմ թշնամի երկրի նեկայացուցիչը գա, կռիվ տա ծանրաձողի հետ ու բարձրացնի, ես դա տեսնել չեմ ուզում: Բայց դրան հաջորդում է հերթական ցավեցնող քայլը. մեր ծանրորդը գալիս է ու մի մկան անգամ չի շարժում, չի պայքարում: Ինչ ենք մենք բարձրացնում. ծանրաձող?Ոչ: Մենք կամք ու թասիբ ենք բարձրացնում էտ կիլոգրամների հետ, այո, որովհետև, երբ ես նայում եմ, թե ինչպես է իրանցի երիտասարդը ուժերի ահռելի լարումով, մեծ կամք դրսևորելով բարձրացնում, ես համոզվում եմ, որ նա թասիբ է բարձրացնում: Հիասթափվում եմ. ներեցեք սիրելի ծանրորդներ, բայց ես չտեսա, որ ձեզնից որևէ մեկը գոնե մի փոքրիկ քայլ աներ, ջանք թափեր, տանջվեր…Եվ վերջում մեկնաբանը նշում է.” Նա միակ մարզիկն է, ով տեղ կգրավի ծանրամարտի օլիմպիական խաղերի ցուցակում”….Փաստորեն մենք արդեն այդքանով ենք բավարարվում..ափսոս: