Հայաստանում դատական համակարգը կատարյալ անկատար է


00:14 , 17 հունիս, 2014

Երբ երկու տարի առաջ Աշոտին ձերբակալեցին, ոչ ոք անգամ պատկերացնել չէր կարող, որ նա այսքան ժամանակ կմնա անազատության մեջ... Բոլորս էլ վստահ էինք, որ կատարվածը թյուրիմացություն է, ու շատ շուտով ամեն ինչ կընկնի իր տեղը... Բայց, ոչ... Բոլորս էլ չարաչար սխալվում էինք...Երբ ՀՀ վերաքննիչ դատարանը Աշոտի մասով բեկանեց Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի վճիռը և գործը հետ ուղարկեց նույն դատարան, կասկած անգամ չէր մնում, որ այս անգամ առաջին ատյանի դատարանը առնվազն պիտի կայացնի նախկին որոշումից տարբերվող որոշում... Բայց նորից սխալվեցինք...Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ դատարանը` դատավոր Մակյանի նախագահությամբ, նույն սառնասրտությամբ մեղավոր ճանաչեց Աշոտին, թեև հենց իր կողմից նախագահվող դատավարության ընթացքում հենց ինքը` Մակյանը, անթույլատրելի էր ճանաչել Աշոտի մեղադրականի հիմքում դրված միակ «ապացույցը»` հանգուցյալ Ա. Գալուստյանի ցուցմունքը Աշոտի դեմ...Ես, մեղմ ասած, իրավաբան չեմ, բայց անգամ ինձ համար հասկանալի է, որ Հայաստանում դատական համակարգը ԿԱՏԱՐՅԱԼ ԱՆԿԱՏԱՐ Է... Ու այդ անկատարության արդյունքում նման արտակարգ կենսագրության և բնութագրի տեր մարդիկ հայտնվում են անազատության մեջ և կրում են ուրիշի պատիժը...
Հ.Գ. Արդարություն եմ ուզում, հավատալ եմ ուզում, որ Աշոտի նկատմամբ արդարությունը կվերականգնվի ու պայքարելու եմ դրա համար մինչև վերջ, ու բացարձակ կապ չունի, որ Աշոտն իմ ընկերն է, նրա փոխարեն կարող է վաղը լինել մեզնից յուրաքանչյուրը...