00:22 , 17 հունիս, 2014
Armsport.am-ը գրում է.
Ֆուտբոլասերների շրջանում Աշխարհի 2014 թվականի առաջնության վերաբերյալ քննարկումներն, ինչ խոսք, տարաբնույթ են:
Շատերն ընտրում են լավագույններին, իսկ ոմանք էլ արդեն առանձնացրել են Մունդիալի մեկնարկի հակահերոսներին: Euosport-ն առանձնացրել է վերջիններին:
1.Մարսելո. ԱԱ-2014-ի առաջին գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» պաշտպանը, սակայն նա չսիրվեց, քանի որ գոլը սեփական դարպասին էր:
2.Իկեր Կասիլյաս. Հոլանդիայից կրած 1:5 հաշվով պարտությունը շատերը համարեցին նաեւ Կասիլյասի վատ խաղի արդյունքը:
3.Յուիչի Նիշիմուրա. Մունդիալի բացման խաղում ճապոնացի մրցավարը կասկածելի 11 մետրանոց հարված նշանակեց, որը քննարկման առիթ դարձավ շատ ֆուտբոլասերների համար:
4.Ուեյն Ռունի. Իտալիայի դեմ խաղում Ռունին գոլային փոխանցում կատարեց, սակայն այլ դրվագում անկյունայինի ծիծաղելի իրացումը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին նույնպես դասեց նշյալների շարքին: