Օրվա աստղագուշակը


00:10 , 17 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը.

Խոյ

Օրն իր բնականոն հունով կընթանա: Այդուհանդերձ Ձեզանից ոմանց նյարդայնացնում է դեպքերի դանդաղ զարգացումը: Այսօր Ձեզ բնորոշ են համբերատարությունն ու նրբանկատությունը, ուստի պետք չէ զարմանալ, որ մարդիկ ձեր կարիքը կզգան: Այսօր կարող եք լուծել բարդ խնդիրներ: Կարևոր հանդիպումները նախատեսեք օրվա երկրորդ կեսին:

Ցուլ

Օրը կապված է նոր հնարավորությունների և հեռանկարների հետ, որոնք առաջին հայացքից զավեշտալի կթվան: Ինչ վերաբերվում է օրվա դրական կողմերին, ապա դուք կարող եք ճամփորդել, բայց միայն լավ ընկերների հետ: Միայնակ ճամփորդությունների համար բարենպաստ օր չէ: Սիրահարներին տհաճ բացահայտումներ են սպասվում: Խորհուրդ չի տրվում անձնական հարաբերությունների առումով որոշումներ կայացնել:

Երկվորյակ

Հակասական օր է: Մի կողմից չափազանց անհամբեր էք, անգամ ագրեսիվ, սակայն կարող եք նրբանկատություն ցուցաբերել: Ձեր թշնամիներին մնում է միայն ցավակցել: Մյուս կողմից` կարող եք լինել խաղաղասեր և կառուցողական. այդժամ Ձեզ կընձեռվեն ամենահետաքրքիր հնարավորությունները: Նշանի հաջողակ ներկայացուցիչներին բախտ կվիճակվի կարգի բերել թե՛ մասնագիտական, թե´ անձնական գործերը: Մի վախեցեք ռիսկի գնալ օրվա երկրորդ կեսին` աստղերը Ձեր կողքին են:

Խեցգետին

Հանդարտ օր է: Այսօր Ձեզանից կարևոր որոշումներ, աշխատանքային սխրանքներ չեն պահանջվում, ուստի կարող եք զբաղվել ընթացիկ գործերով ու մտածել ապագայի մասին: Կարող եք հանդիպել օգտակար մարդկանց հետ` նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:Մի վատնեք դրամական միջոցները` այսօր դուք հրաժեշտ եք տալիս նրանց մեծ խանդավառությամբ, սակայն մի քանի օրից կզղջաք այդ կապակցությամբ: Եթե այսօրճամփորդություն է նախատեսված, ապա կազմակերպչական հարցերը լուծելու համար ժամանակ մի խնայեք:

Առյուծ

Ուշադիր եղե´ք: Հատկապես մանրուքներին և երկրորդական թվացող երևույթների նկատմամբ: Միայն այդ կերպ կարող եք ժամանակին բացահայտել սուտը, որը Ձեզ ենմատուցում հանրաճանաչ փաստերի տեսքով և խուսափել այն որոգայթներից, որոնք պատրաստել են Ձեր թշնամիները: Կարելի է և պետք է օգտվել Ձեր ավագ ընկերներիև բարեկամների խորհուրդներից: Նրանք կօգնեն Ձեզ ազատվել սեփական սխալների վրա սովորելու անհրաժեշտությունից: Հնարավոր է ֆինանսական կորուստ: Հրաժարվեք չնախատեսված գնումներից և կասկածելի նախագծերի մեջ ներդրումներ կատարելուց:

Կույս

Այսօր անսպասելի աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից, որի միջոցով բազմաթիվ բարձունքներ կհաղթահարեք: Դուք կարող եք ամրապնդել Ձեր դիրքերը, ինչպես նաև հաղթահարել ներքին խոչընդոտները, որոնք մինչ այդ խանգարում էին առաջ մղվել:  Հաստատակամությունն ու ակտիվությունը օգնում են բազմաթիվ խնդիրների դիմակայել: Ողջունելի է անձնական կյանքում նախաձեռնությամբ հանդես գալը: Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է տրվում. օրվա երկրորդ կեսին դիմադրության հետ բախվելու հավանականությունը մեծ է: Հարկ է նշել, որ ներքին ձայնը շատ ուժեղ է, ուստի դուք կզգաք գալիք վտանգը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ