23:46 , 16 հունիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը չի ամաչում իր բնական տեսքից: 44-ամյա երգչուհին Ինսթագրամում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր երկրպագուներին ցուցադրել է ոչ թե գլամուրային և պրոֆեսիոնալ լուսանկարներ, այլ այնպիսիք, որոնցում նա առանց դիմահարդարման է: Լուսանկարներից մեկում երգչուհին իր մայրիկի հետ է:


