Քեսաբը կարծես թե ազատագրված է, բայց Հալեպի հայերի վիճակը մնում է առավել քան օրհասական


23:16 , 16 հունիս, 2014

Հայեր ջան Քեսաբը կարծես թե համարյա ազատագրված է, բայց այ Հալեպի հայերի վիճակը մնում է առավել քան օրհասական: Ողջ սիրիական ժողովրդի վիճակն է ծանր, բայց անդրադառնանք մեր հայրենակիցներին, իսկ հատկապես հալեպահայերին, որովհետև Հալեպի գաղութը համարվում է Մայր գաղութ: 2011-ից սկսած բոլորս էլ տեսնում էինք, որ Ասսադը թուլամորթ չէ և չի նահանջելու, իսկ նրա հակառակորդները ամեն կերպ ջանում էին նրան տապալել: Այս համատեքստում դժվար չէր կռահել, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որ այնտեղի հայերը տուժեն, հատկապես՝ հալեպահայերը: Քեսաբի և մնացյալ հայաշատ բնակավայրերի հայերին պաշտպանելու նպատակով շատ առաջարկներ են հնչել, բայց շատ քչերն են, որ հենց սկզբից են գիտակցել, որ հայերին փրկելու ամենաճիշտ միջոցը հայրենիք նրանց բերելն է. ինչպես ասում է ազատամարտիկ Շահե Աճեմյանը,ում է պետք գաղութում հայապահպանությունը, եթե նպատակը մի օր նրանց հայրենիք տեղափոխելը չէ: