Փախստական թութակին համարել են փողոցում մոլորված դպրոցական


23:19 , 16 հունիս, 2014

pic_ab9744822e16f966ba8f4d11in.am-ը գրում է.

Թութակը, որը փախել էր իր տիրոջից, ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի մի բնակչուհու կողմից ընկալվել է իբրև փողոցում մոլորված դպրոցական, հաղորդում է The Independen-ը։

Ֆերֆաքս քաղաքի Holland Hill դպրոցի մոտով անցնող կնոջը մոլորության մեջ է գցել մանկական ձայնը, որը կրկնում էր՝ «Հայրիկ, հայրիկ»։ Կինը, որի անունը չի հաղորդվում, երկար ժամանակ փորձել է գտնել ձայնի աղբյուրը՝ մտածելով, թե ինչ-որ դպրոցական հորն է կորցրել։ Վերջիվերջո, գլուխը բարձրացնելով, նա հայտնաբերել է, որ ձայնը պատկանում է ծառի ճյուղին նստած մեծ, կանաչ թութակին։

Կինը հրշեջներ է կանչել, որպեսզի բռնեն խոսող թռչունին։ Կենդանիների պաշտպանության գերատեսչության աշխատակիցները թութակին վերադարձնել են տիրոջը։