Ամենքը երանի էին տալիս մեզ ու մեր երկիրը կոչում դրախտ


22:51 , 16 հունիս, 2014

«Ամենքը երանի էին տալիս մեզ ու մեր երկիրը կոչում դրախտ, քանի որ չկային մեզանում այն արատները, որ տեսնում էին իրենց քաղաքներում: Մեր երկիրն աշխարհի կենտրոնն էր ու մեզ մոտ Բարձրյալին երկրպագելու էին գալիս անգամ հեռավոր Հնդկաստանից: Նրանք մեզ սուրբ մարդիկ էին համարում, իրենց դիցերին պատկերում էին հայի դեմքով: Եվ ջանում էին նմանվել մեզ: Ու ոչ միայն վարքով, այլև տեսքով. իրենց մանուկների գլուխն առնում էին կաղապարի մեջ, որպեսզի նրանց հայի տեսք տան, իսկ դա ազնվատոհմիկի համարում կապահովեր իրենց զավակներին և բարձր դիրք հանրության մեջ: Այդպես նաև նրանց տիրակալներն էին վարվում` իրենց ծագումն արարչականի հասցնելու համար»: