22:35 , 16 հունիս, 2014
Հայ ժողովուրդն ուրախանում է, որ Քեսաբն ազատագրված է, իհարկե, տխրել պետք չէ, բայց ուրախանալ պետք էր մեկ դեպքում, եթե կարողանայինք քեսաբահայերին բերել Հայաստան մշտական բնակության: Հակառակ դեպքում ստացվում է, որ Հայաստանն աշխարհի հայերի վերջին ապաստանը և պաշտպանը չէ: Ինձ համար Սփյուռքում հայապահպանություն կոչվածը նշանակում է նախապատրաստել ՀԱՅԱՍՏԱՆ վերադարձին: Այս առումով մեր պետական քաղաքականությունը կարծես թե քարոզում է Սփյուռքին ընդամենը Հայաստանի հետ կապ պահել և վերջ, ոչինչ չկա վերադարձի մասին:
Մեզանից ոչ մեկն էլ երաշխիք չունի, որ թուրքերը դարձյալ չեն մտնի Քեսաբ, ավելի, հաստատ նորից մտնելու են և ավերելու են հայերիս ստեղծածը, բայց ողբալին սա չէ, այլ այն, որ մենք Վարդան ՊԵտրոսյանի ներկայացումներից մեկում նկարագրվող հավն ենք, որ ամեն անգամ նույն կուտն է ուտում: