22:40 , 16 հունիս, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 18 ԼՕ 965 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 10 ՍՕ 106 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները և այնուհետև օպերատիվորեն վթարի վայր ժամանած Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատն ու շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ