ԱԱ-2014.Գերմանիան մեկնարկում է ջախջախիչ հաղթանակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


22:04 , 16 հունիս, 2014

ԱԱ-2014. Գերմանիան մեկնարկում է ջախջախիչ հաղթանակով (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում կայացավ G խմբի առաջին ու կենտրոնական հանդիպումը. մրցեցին Գերամանիայի եւ Պորտուգալիայի ազգային հավաքականները:

Պորտուգալիայի ազգային հավաքականը, որը Եվրո 2016-ի որակավորման փուլում Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում է, պարտություն կրեց ջախջախիչ՝ 0-4 հաշվով: Գերմանացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը՝ գլխավորելով Մունդիալ 2014-ի ռմբարկուների ցուցակը, իսկ մեկ գոլ հեղինակեց պաշտպան Մատս Հյումելսը, ով երկրորդ խաղակեսի միջնամասում վնասվածք ստացավ եւ լքեց խաղադաշտը: Վնասվածքի պատճառով խաղը չկարողացավ շարունակել նաեւ պորտուգալացիների ձախեզրային պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն: Այսպիսով, գերմանական մեքենան առաջին խաղում չնկատեց պորտուգալացիներին:

 

Գերմանիա-Պորտուգալիա՝ 4-0

Գոլերը՝ Մյուլեր 12 (11 մետրանոց), 45+1, 78, Հյումելս 32

Հեռացում՝ Պեպե 37 (Պորտուգալիա)

 

Խաղադաշում թիմերը ներկայացան հետեւյալ ֆուտբոլիստներով.

Գերմանիա. Նոյեր, Լամ, Բոատենգ, Հյումելս (Մուստաֆի 73՛), Հովեդես, Մերտեսակեր, Կրոս, Խեդիրա, Օզիլ (Շյուրլե 63՛), Գյոտցե, Մյուլեր (Պոդոլսկի 82՛)

Պորտուգալիա. Պատրիսիու, Ալվեշ, Պեպե, Կոենտրաու (Ա. Ալմեյդա 65՛), Վելոզու (Կոշտա 46՛), Մոուտինյո, Պերեյրա, Մերեյլեշ, Նանի, Ռոնալդու, Ալմեյդա (Էդեր 28՛)