Անդադար ծիծաղող աղջիկը հանդարտվել է գլխուղեղի վիրահատությունից հետո


22:10 , 16 հունիս, 2014

030_large1in.am-ը գրում է.

Բոլիվիայի նեյրովիրաբույժներին հաջողվել է բուժել տեղի 6 տարեկան աղջկան, որն ի ծնե տառապել է բացառիկ հիվանդությամբ՝ առանց պատճառի նա անդադար ծիծաղել է:

Տոմոգրաֆիայի օգնությամբ բժիշկներին՝ Լիդերս Բուրգոսի գլխավորությամբ, հաջողվել է պարզել, որ աղջկա գլխուղեղում կա ուռուցք, որը և առաջացրել է ծիծաղի անզուսպ նոպաներ:

Վիրահատական միջամտությունից հետո աղջիկը դադարել է առանց պատճառի ծիծաղել ու վերադարձել է նորմալ կենսակերպի՝ նկատում են բժիշկները: Վիրահատության մասին հոդվածը հրապարակված է Ecancer ամսագրում: