«ԱՄՆ-ն պետք է կին ղեկավարի». Հիլարի Քլինթոն


22:16 , 16 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է պետության ղեկավար նշանակել կնոջ։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով գերմանական Stern ամսագրին:

«Այդ հարցում մենք բավականին հետ ենք մնում Գերմանիայից։ Իհարկե, ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ն նույնպես մոտ ժամանակում կին ղեկավարի, և ես կանեմ հնարավորը, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է Քլինթոնը։

Քլինթոնը հայտարարել է նաև, որ շատ լավ հասկանում է Գերմանիայի բնակիչներին, որոնք վրդովված են իրենց երկրի տարածքում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվող էլեկտրոնային լրտեսման մասին լուրերից։