Ջավախքում կայացած ընտրությունների արդյունքը տարբերվել է Վրաստանի մյուս շրջանների պատկերից


21:33 , 16 հունիս, 2014

VoteCount-20141in.am-ը գրում է.

Երեկ Վրաստանի մի շարք քաղաքաներում, այդ թվում՝ հայաբնակ Ջավախքում, տեղական ինքկառավարման մարմինների ընտրություններ էին:

Նախնական տվյալներով՝ գրեթե ամենուր հաղթել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիան, երկրորդ տեղում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ղեկավարած «Միացյալ ազգային շարժումը», մայրաքաղաքաք Թբիլիսիիում նույնիսկ չի բացառվում երկրորդ փուլը:

Հայաբնակ Ջավախքում պատկերը մի փոքր այլ է: Թեպետ այստեղ ևս հաղթել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիան, սակայն երկրորդ տեղում, ըստ «Վիրք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր գործիչ Դավիթ Ռշտակյանի՝ արտախորհրդարանական ուժերի կոալիցիան է՝ «Ազատ Վրաստան» և «Նոր աջեր» կուսակցությունների միավորումը:

Դավիթ Ռշտակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երկու գյուղերում նույնիսկ այդ կուսակցությունների դաշինքը հաղթել է․«Ընտրախախտումներն այս ընտրություններին նոր թափ են ստացել, ստորգրված և կնքված քվեաթերթիկներ են բերել գիշերը։ Հանձնաժողովի անդաները բոլորը Սաակաշվիլու օրոք եղած հանձնաժողովի նույն անդամներն էին: Գիշերը մինչև 02:30-ը լացում էին «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները: Նույն խմբի ձեռագիրն է նկատվում, ես նախկինում էլ ասել եմ՝ «Վրացական երազանք»-ի անդամները նույն «Միացյալ ազգային շարժման» մարդիկ են, ոչ մի փոփոխություն: Հիմա այդ «Միացյալ ազգային շարժում»ը մեռած է, նրանք մի տեղամասում, օրինակ, մեկ ձայն են ստացել: Այստեղ հիմնական մրցակցությունը եղել է Վրացական» երազանք»-ի և արտախորհրդարանական երկու ուժերի միջև, դե իսկ «Վրացական երազանք»-ում նույն Սաակաշվիլու մարդիկ են:

Դավիթ Ռշտակյանի կարծիքով՝ բողոքարկելու դեպքում ընդդիմությունը հաղթանակի կհասնի․ «Կեղծ քվեաթերթիկները միանշանակորեն կբացահայտվեն, անգամ կեղծված տվյալներով տարբերությունը շատ քիչ է»։

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն իր հերթին ասաց, որ առաջին տեղը «Վրացական երազանքն» է գրավել, միևնույն ժամանակ տեսակետ հայտնեց, որ այս ընտրությունները համեմատաբար խաղաղ են անցել․ «2012 թվականի խորհրդարանական ընտրություններից ավելի լավ ընտրություններ էին, բայց նույնը չեմ կարող ասել 2013 թվականի նախագահական ընտրությունների մասին: Մենք մի քանի ընտրախախտում ենք ֆիքսել, 16 բողոք ներկայացրել, մեծ մասը բավարարել են»:

Ստեփանյանն ասաց, որ, բացի Ախալքալաքից, մնացած վայրերում հիմնական մրցակցությունը «Վրացական երազանք»-ի և «Միացյալ ազգային շարժման» միջև է եղել․ «Ախալքալաքում այլ կերպ է, այնտեղ «Վրացական երազանք»-ի և «Միացյալ ազգային շարժման » ուժերը նույնն էին, միացյալ էր, նախկին Սաակաշվիլու մարդիկ էին «Վրացական երազանք»-ում: