21:10 , 16 հունիս, 2014
Հեչ չհուսահատվեք... Պորտուգալիան դեռ կարող է հաղթել ու նաեւ մեդալներ ստանալ... 1966 թվականի աշխարհի առաջնությունն էր Լոնդոնում... Դուք չեք հիշում... Պորտուգալիան խաղում էր Հյուսիսային Կորեայի հետ: Արագավազ կորեացիները սկզբից մի հատ խփեցին, հետո երկրորդը, հետո էլ երրորդը... Սենսացիա էր հասունանում... Բայց հետո հանրահայտ Էյսեբիոն 4 հատ լցրեց, վերջում պորտուգալացիք մի հատ էլ ավելացրեցին եւ խաղը պրծավ 5:3... Այդ տարի պորտուգալացիները նվաճեցին բրոնզե մեդալները... Հետո ինչ, որ գերմանացիները կորեացի չեն... Իսկ ինչ է՝ գերմանական ազգը կորեացիների պես տարիներով երկու մասի բաժանված չէ՞ր... Հույսներդ մի կտրեք...