Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «06»-ն ու «07»-ը. կա 1 զոհ, 7 վիրավոր


19:58 , 16 հունիս, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:  Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 18 ԼՕ 965 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 10 ՍՕ 106 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները և այնուհետև օպերատիվորեն վթարի վայր ժամանած Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատն ու շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ