Ամերիկուհին կազմակերպել է հայտնի անձանց հոգիների համացանցային վաճառք


20:49 , 16 հունիս, 2014

pic_2b6f11ff2b84682a855f7f31in.am-ը գրում է.

Ամերիկյան Մինեապոլիսի բնակչուհին համացանցում կազմակերպել է հայտնի անձանց հոգիների վաճառք՝ հայտնում է Mashable-ը: SoulsRUs խանութը գործում է արդեն կես տարի, բայց մամուլը կնոջ գործունեության վրա ուշադրություն է դարձրել միայն այժմ:

Մոլի Գեյթսի խանութում մեկ հոգին արժե 15 դոլար: Ապակե տարաներով հոգիների առաքումը կատարվում է միայն ԱՄՆ տարածքում և արժե 5 դոլար:

SoulsRUs առցանց խանութը գրանցվել է Etsy առքուվաճառքի մասնավոր հայտարարությունների պորտալում:

Վաճառվող ապակե տարաների ներսում քաղցր բամբակ հիշեցնող վարդագույն փայլուն սուբստանցիա է: Յուրաքանչյուր ապակու վրա նշված է նրա անունը, ում հոգին է ներսում:

Բոլոր հոգիների գինը նույնն է: Գեյթսը բացառություն է արել Ջասթին Բիբերի հոգու համար, որը զեղչով արժե 7.5 դոլար, քանի որ ինչպես ինքն էր ասել՝ ցանկանում էր հնարավորինս շուտ ազատվել այդ ապրանքից:

2013թ. դեկտեմբերի 18-ին խանութի բացվելուց ի վեր Գեյթսը հաջողությամբ «գողացել ու վաճառել է» Ռայան Հոսլինգի, Բեյոնսեի, Օփրա Ուինֆրիի, Ջենիֆեր Լոուրենսի, ռեփեր Դրեյքի հոգիները: Վերջերս նա վաճառքի է հանել Մեթյու ՄաքՔոնահիի հոգին:

Գեյթսի խոսքով՝ ինքը հայտնի անձանց հոգիները որսում է, երբ նրանք քնած են, սակայն հոգին վերցնելու տեխնոլոգիան չի բացահայտել: