18:48 , 16 հունիս, 2014
Yerkir.am-ը գրում է.
Բաքվում անցկացվող` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Ադրբեջան է մեկնել հայկական պատվիրակություն՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Քիչ առաջ Yerkir.am-ին հաջողվեց կապ հաստատել Թեւան Պողոսյանի հետ: Նա վստահեցրեց, որ իրավիճակն, ըստ էության, վերահսկելի է, իրենց անվտանգությունն ապահովված է: Ըստ պատգամավորի` այսօր՝ սեմինարի առաջին օրը, ադրբեջանցիներն ամեն առիթը օգտագործել են` իրենց հին ու նոր երգը երգելու համար: Եվ ամեն անգամ մեր պատվիրակության պատասխանը չի ուշացել: Ուշագրավ է, որ այդ մասին գրում են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Որեւէ բան անպատասխան չի մնացել: Թեեւ նրանք՝ ադրբեջանցիները, ավելի շատ են, բայց մեր մյուս գործընկերների մոտ տպավորությունն, ըստ էության, չի փոխվում. մեր արտասահմանցի գործընկերների համար մեր ասածն ավելի ընկալելի է»,- ասաց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ