Պորտուգալիա-Գերմանիա. անդրադարձ և կանխատեսումներ


18:45 , 16 հունիս, 2014

Թեպետ ֆուտբոլասերների մեծ մասը իրենց ուշադրությունը կսևեռեն ԱՄՆ-Գանա խաղի վրա, G խմբի մյուս խաղը նույնպես բացման օրերի ամենասպասված խաղերից է: Գերմանիան ու Պորտուգալիան FIFA-ի վարկանշային աղյուսակի առաջին հինգ հորիզոնականներում են: Երկուսն էլ Աշխարհի առաջնության առաջատարները դառնալու ներուժ ունեն: Այս երկու թիմերն էլ Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում հասան կիսաեզրափակիչ:   

Դժվար է կանխատեսումներ անել Պորտուգալիայի մասին, թեպետ նրանց ռազմավարությունը կանխատեսելի է: Նրանց պետք էր լրացուցիչ խաղում հաղթել Շվեդիային Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Կրիշտիանու Ռոնալդուի խորամանկ ֆուտբոլային հնարքը հաղթանակն ապահովելու գործում մեծ դեր խաղաց:   

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Պորտուգալիայի թիմի համար ամենամեծ խնդիրը համաշխարհային գերաստղ Ռոնալդուի առողջությունն է: Ռոնալդուն թենդոնիտիս (ջլերի հիվանդություն) և ազդրի խնդիր ունի: Վետերաններ Պեպեն և Ռաուլ Մեյրելիշը բաց են թողել որոշ պարապմունքներ՝ վերջերս ստացած վնասվածքների պատճառով: Սա ծերացող ֆուտբոլիստների խումբ է. անհրաժեշտ որակավորում ունեցող բոլոր 11 ֆուտբոլիստներն առնվազն 26 տարեկան են, իսկ նրանցից 5-ը արդեն 30 տարեկան են:  Պորտուգալիայի թիմը վերելքներ ու վայրէջքներ է ապրում՝ Ռոնալդուի հետ միասին: Նա կարողանում է ողջ թիմին հաղթանակի տանել, սակայն այս թիմը երբեմն կոտրվում է և չի կարողանում վերագտնել իրեն՝ խաղում թույլ ներկայանալուց հետո: 

Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ Գերմանիայի թիմից շատերը լուրջ վնասվածքներ են ստացել: Մարկո Ռեուսը արմունկի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել խաղին: Իլկայ Գունդոկանը մեջքի վնասվածք ունի, իսկ Հոլբեր Բադշտուպերը՝  ծնկի վնասվածք: Նրանք երկարատև ապաքինման գործընթաց են անցել, սակայն այնպես չեն կազդուրվել, որ կարողանան մասնակցել խաղին: Դարպասապահ Մանուել Նոյերը աշխարհի լավագույն  ֆուտբոլիստներից է: Ուսի վնասվածքի պատճառով նա բաց է թողել մի քանի ընկերական հանդիպում, սակայն նա մասնակցելու է այսօրվա խաղին: Կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը շաբաթ օրը տեղափոխվեց հիվանդանոց, որպեսզի նրա ոտքը նկարեին. անցյալ ամիս նա ոտքի վնասվածք էր ստացել: Ակնկալվում է, որ նրա վնասվածքն արդեն ապաքինվել է, և նա այս խաղում լավ մարզավիճակում հանդես կգա: 

Գերմանիան ողջ մրցաշարի ֆավորիտներից մեկն է, որը հաղթող դառնալու ռեալ շանսեր ունի: Գերմանիայի թիմը հաղթել է 9 խաղում և ոչ-ոքի ավարտել խաղերից մեկը: Գերմանիայի թիմի անդամները 10 խաղում 36 գոլ են գրանցել: Նրանք դարպասը գրոհելու բյուրավոր տարբերակներ ունեն: Ֆուտբոլի վետերաններ Մեզութ Օզիլը, Թոմաս Մյուլերը և Լուկաս Պոդոլսկին, ավելի երիտասարդ խաղացողներ Մարիո Գյոտցեի, Անդրե Շյուրլեի և Յուլիան Դրակսլերի հետ հաղթական թիմ են կազմում: 

Էոնի Քրուսը հմուտ փլեյմեյքեր է, ով կարող է անհանգստության տեղիք տալ Պորտուգալիայի թիմին: Ֆիլիպ Լամը համարվում է Ռոնալդուի մրցակիցը, ինչպես նաև աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը: Այնուամենայնիվ, Ռոնալդուի գրոհները ճնշելու համար Լահմից շատ ջանք ու եռանդ կպահանջվի: Ֆուտբոլիստ և ֆուտբոլային մենեջեր Պաուլ Մերսոնը կանխատեսել է, որ խաղն ավարտվելու է 2-0՝ հօգուտ Գերմանիայի: Նա հիմնավորել է իր տեսակետը՝ նշելով, որ Պորտուգալիայի թիմի միակ հզոր խաղացողը Ռոնալդուն է, մինչդեռ մի հզոր խաղացողը Գերմանիայի պես ուժեղ թիմին պարտության մատնելու համար դեռևս բավական չէ:

Ամփոփելով նշենք, որ Պորտուգալիայի և Գերմանիայի թիմերն աշխարհի լավագույն թիմերից են: Գերմանիան աշխարհի առաջնության ֆավորիտների շարքում է, իսկ Պորտուգալիայի թիմը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն ունի՝ հանձին Ռոնալդուի: Մի խոսքով, մեզ բոլորիս տեսարժան խաղ է սպասվում: