18:30 , 16 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Սկսած ապրիլի 1-ից խախտումներ ունեցող անձինք՝ ներքին պայմանավորվածությունների հիման վրա, Ռուսաստանի Դաշնություն մուտքի և ելքի ժամանակ պատժամիջոցների այլևս չեն ենթարկվի. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական պատվիրակության նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Նա հիշեցրեց, որ հայ միգրանտների համար խնդիրներն առաջացել են այս տարվա հունվարի 1-ից, երբ ՌԴ-ն ընդունեց նոր օրենքը։
«Այդ խնդիրն ընդհանուր առմամբ վերաբերում է շուրջ 800 000 մարդու, որոնցից 34 000-ը հայեր են: Սակայն նաև մենք ունենք տեղեկատվություն այն մասին, որ շուրջ 170 000 հայեր գտնվում են ռիսկի գոտում, այսինքն՝ նրանց նկատմամբ դեռևս պատժամիջոցներ չեն կիրառվել, սակայն նրանք ռիսկի տակ են»,- ասաց Նաղդալյանը, ով նշեց, որ հայկական պատվիրակությունը վերջին նիստի ընթացքում անդրադարձ է կատարել նաև միգրացիոն խնդիրներին, իսկ հայ-ռուսական բարեկամության ակումբի նախավերջին հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռամադանովսկին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ