Թուրքական ընդդիմությունը միավորվել է Էրդողանի դեմ


18:24 , 16 հունիս, 2014

193184_6001in.am-ը գրում է.

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, թուրքական երկու խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են նախագահական ընտրություններին առաջադրել միասնական թեկնածու:

Ժողովրդահանրապետական կուսակցությունն ու Ազգային շարժման կուսակցությունը ընտրել են Ակմալադդին Իսհանօղլուի թեկնածությունը:

Իսհանօղլուն, որը երկար ժամանակ զբաղեցրել է Իսլամական համաժողով կազմակերպության ղեկավարի պաշտոնը, դառնալու է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը: