18:18 , 16 հունիս, 2014
Yerkir.am-ը գրում է.
Այս պահին անկառավարելի իրավիճակ է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի առջև: Քիչ առաջ դատարանը անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի վճիռը, որով 4 տարվա ազատազրկման էին դատապարտվել ազգությամբ եզդի Էդիկ Ազմանյանը և Գոռ Գալստյանը, ովքեր մեղադրվում էին աղջիկ փախցնելու մեջ:
Ամբաստանյալների հարազատները փակել էին դատարանի ետնամասը և թույլ չէին տալիս ամբաստանյալներին տեղափոխել կալանավայր: Սակայն հետո, երբ մեքենաներով տարան ամբաստանյալներին` մոտ 50 եզդիներ բղավոցներով վազեցին մեքենաների հետևից, որպեսզի թույլ չտան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ