ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել Մոսուլում պատանդ վերցված թուրք հյուպատոսին


17:59 , 16 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում, կոչ է արել անհապաղ բաց թողնել Իրաքի Մոսուլ քաղաքում թուրքական հյուպատոսարանի գերի վերցված աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերջինիս հետ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ