17:40 , 16 հունիս, 2014
168.am-ը գրում է.
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմում» սկսել է գործել օպերատիվ շտաբ, որը կհետևի Ուկրաինայի տարածքով գազի տարանցմանը: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Նա ընդգծել է, որ եթե «Գազպրոմը» պարզի, որ եվրոպացի սպառողների համար նախատեսված գազը մնում է Ուկրաինայի տարածքում, ապա դա կհամարի չարտոնյալ քայլ: Տվյալ դեպքում ռուսական ընկերությունը գազամատակարարման ծավալը կմեծացնի «Հյուսիսային հոսք» և «Յամալ-Եվրոպա» խողովակաշարերով ՝ շրջանցելով Ուկրաինայի տարածքը, ինչպես նաև կմեծացնի Եվրոպայի ստորգետնյա գազապաստարաններին գազ մատակարարելու ծավալը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ