Հենց օլիգարխները պետք է ամեն ձև պայքարեն արտագաղթի դեմ, որ իրանց բիզնեսը աշխատի, բայց չեն պայքարում


17:26 , 16 հունիս, 2014

Ինձ շատ մի հարց է հետաքրքրում. կարո՞ղ եք պատասխանել: Բոլորիս համար գաղտնիք չի, որ ամբողջ խոշոր բիզնեսը պատկանում է օլիգարխներին, իսկ հիմա հարց... ինչի՞ համար են իրանք այդքան շատ ներդրումներ անում մեր երկրում, կառուցում խանութներ, սուպերմարկետներ. շենքեր, ռեստորաններ և այլն.....իրանք էլ հո՞ մեզանից լավ գիտեն, որ մարդիկ արտագաղթում են..ովքե՞ր են օգտվելու այդ ամենից, եթե երկրում մարդ չի մնում: Կարծում եմ՝ հենց իրանք պետք ա ամեն ձև պայքարեն արտագաղթի դեմ, որ իրանց բիզնեսները աշխատեն.........բայց չեն պայքարում... ստացվում է՝ այդքան ներդրումները իզո՞ւր են: Լոգիկա չկա մի տեսակ .....