17:44 , 16 հունիս, 2014Համաշխարհային աստղերը երբեմն վատ համբավ են ձեռք բերում` մեղադրվելով եսասեր լինելու, անտարբերության կամ գծուծ լինելու մեջ: Այս աստղերը հայտնի չեն իրենց առատաձեռնությամբ, սակայն սա այն պատճառով, որ նրանք դրա մասին չեն գոռում այնպես, որ ամբողջ աշխարհն իմանա: Այս հայտնի «Բարի Սամարացիների» արարքների մասին իմանալուց հետո դուք ավելի դրականորեն կսկսեք նայել աշխարհին: Դուք երբեք չէիք էլ պատկերացնի, թե ինչպես են այս մարդիկ դրականորեն ներգործել իրենց շրջապատող աշխարհի վրա:

Կիանու Րիվզը «Մատրիցա» ֆիմի նկարահանումներից վաստակած իր 75 միլիոն դոլարը փոխանցել է ֆիլմի հատուկ էֆեկտների վրա աշխատող անձնակազմին ու անձնակազմի բոլոր անդամների համար Harley Davidson մոտոցիկլետներ գնել:

Ջոնի Դեպը ճամփորդելիս միշտ իր հետ է վերցնում Նավապետ Ջեք Ճնճղուկի համազգեստը, որ հնարավորություն դեպքում դրանով հանպատրաստից այցելի հիվանդ երեխաներին և ուրախացնի նրանց: Դերասանը նաև հաճախ մեկնում է Դիսնեյլենդ ու Նավապետ Ջեք Ճնճղուկի համազգեստով զվարճացնում երեխաներին՝ առանց բացահայտելու իր իրական ինքնությունը:

Թուփակ Շակուրը նամակ էր ստացել Ջոշուա անունով անբուժելի հիվանդ տղայի ծնողներից, որտեղ նրան հայտնել էին, որ տղայի վերջին ցանկությունն էր նրան հանդիպելը: Թուփակը միանգամից մեկնել է Մերիլենդ՝ տղային հանդիպելու համար: Ջոշուայից հետո Թուփակը փոխում է իր ընկերության անունը՝ վերանվանելով «Ջոշուայի երազանք»:

Դենիել Ռեդքլիֆը բառացիորեն ամենազիլ ու ամենահաճելի տղան է, որ կարելի է երբևէ հանդիպել, նա 45 րոպե ժամանակ է հատկացնում, որպեսզի կարողանա ժամանակ տրամադրել իր հետ նկարվել ցանկացողներին ու ինքնագիրը տալ նրանց:

Մի անգամ Հարրի Փոթերի նման հագնված 5-ամյա մի տղա Հելլոուինի օրը քայլում էր նյույորքյան փողոցով, երբ նրան մի աղջիկ մոտեցավ ու հարցրեց. «Ներիր, դու Հարրի Փոթե՞րն ես», երբ նա մրթմրթալով «այո» է պատասխանում, աղջիկն ասում է. «Դա հրաշալի է, որովհետև ես էլ Հերմիոնե Գրենջերն եմ ու քո լավագույն ընկերը». սա ասելով՝ նա գրկում է տղային: Իհարկե, տղան չափազանց փոքր էր՝ հասկանալու համար, որ իրեն գրկող աղջիկն ինքը Էմմա Ուաթսոնն էր, ով չէր կարող ավելի բարի լինել:

Մինչև Հարրի Փոթերի մասին վիպաշարի 4-րդ գրքի հրատարակումը, գրքի հեղինակը դրա վերջաբանն արդեն գրել էր արյան քաղցկեղով հիվանդ Նատալի Մքդոնադ անունով աղջնակի համար, ով մահացել էր հեղինակի էլեկտրոնային նամակը կարդալուց առաջ, այնպես որ, գրողը հերոսին նրա անունով է անվանել: Ունրան Գրիֆինդորի խմբում ներառել:

Բոն Ջովիի ռեստորանում («Soul Kitchen» (հոգու խոհանոց)) ճաշացանկի ուտեստների գները նշված չեն: Փոխարենը նրանք ուտելու դիմաց ռեստորանում նվիրատվություններ են ընդունում, և եթե դու չես կարող վճարել, փոխարենը կարող ես կամավորություն անել ռեստորանի համար:

Աֆղանստանի պատերազի վետերան Սերժանտ Սքոթ Մուրը Կունիսին խնդրեց իրեն ուղեկցել Գրինվիլում՝ 2011թ.-ին կայացող ծովակալների միջոցառմանը: Կունիսը մեծահոգաբար չի մերժել:

Թոմ Հենքսը այնքան զիլ է, որ նա հանպատրաստից լուսանկարվել է իր երկրպագուի հետ՝ պիցցայանոցում: Լուսանկարներում նրա երկրպագուն հարբած է ձևանում, իսկ Թոմը զվարճալի դեմք ընդունում:

Ականատես լինելով, թե ինչպես է փողոցում ինչ-որ մեկը հարվածում անցորդին ու փախչում, Թոմ Քրուզը բժիշկ է կանչում ու տուժածի հետ է մնում, մինչև ժամանում է բուժօգնությունը, այնուհետև նրան ուղեկցում հիվանդանոց ու 7000 դոլար վճարում, երբ իմանում է, որ նա ապահովագրություն չունի: