Ճի՞շտ է Մատեո Դարմիանի հայկական ծագման մասին լուրը


17:22 , 16 հունիս, 2014

Ճի՞շտ է Մատեո Դարմիանի հայկական ծագման մասին լուրըArmnewsTV.am-ը գրում է.

Իտալական ճանաչելի ազգանունների կողքին հայկական «յան»: Իտալիայի հավաքականում հայ ֆուտբոլիստ է հանդես գալիս։ Ո՞վ է իրականում Մատեո Դարմիանը: Նրա հայկական ծագման մասին գրում է միայն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, որին հղում անելով` Մատեո Դարմիանի հայությունը հաստատում է Վիկիպեդիայի անգլերեն տարբերակը: Նույն վիկիհանրագիտարանի իտալերեն հավելվածում իտալացիների երտիասարդ պաշտպանի հայկական ծագման մասին ոչ մի հիշատակում չկա:

Իտալական որևէ աղբյուր այս մասին ոչինչ չի գրում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ՖԻՖԱ–ի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Դարմիանի մասին հիմա Իտալիայում խոսում են բոլորը։ Նա Միլանի մանկապատանեկան դպրոցի սան է։ Մասնագետները Դարմիանին համեմատում են լեգենդար Պաոլո Մալդինիի հետ: Ինչպես աջ, այնպես էլ ձախ եզրում հոյակապ գործող Տորինոյում հանդես եկող պաշտպանը Անգլիայի հավաքականի հետ խաղում առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ ու, ըստ անվանի մասնագետ Զդենեկ Զեմանի, լավագույններից էր խաղադաշտում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ