Նյու Յորքն ու Լոս Անջելեսը ընտանեկան կյանքին համապատասխանող ԱՄՆ 100 քաղաքների թվում չեն


17:09 , 16 հունիս, 2014

new_york_11in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում հրապարակվել են հետազոտության արդյունքները, որը կոչված էր պարզելու ընտանեկան զույգերի կյանքի համար առավել համապատասխան քաղաքները: Ինչպես վկայում են WalletHub պորտալի հրապարակած վարկանիշի արդյունքները, ընտանիքների համար առավել համապատասխան են փոքր քաղաքները:

Հետազոտողներն ուսումնասիրել են 150 քաղաքներ, ուսումնասիրել հիմնական ուղղությունների զարգացման մակարդակը, որոնք նպաստում են «առողջ» ընտանիքների ձևավորմանը: Ուշադրություն է դարձվել այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են առողջապահությունը, անվտանգությունը, կրթությունը: Հաշվի են առնվել նաև ռեսուրսները՝ կապված երեխաների խնամքի հետ, սոցիալ-տնտեսական զարգացման չափանիշները, ընտանեկան միջին տարեկան եկամուտը և այլն:

Վաշինգտոնը 106-րդ տեղում է, Լոս Անջելեսը՝ 109-րդ: Հարյուրյակում չեն նաև Նյու Յորքն ու Չիկագոն:

Վարկանիշի հաղթող է դարձել Տեխասի Պլանո քաղաքը, որն ունի մոտ 300 հազար բնակիչ: Երկրորդ տեղում է Հարավային Դակոտայի Սիքս-Ֆոլսը: «Բրոնզը» բաժին է հասնել Կանզաս Օվերլենդ պարկին: Հնգյակը եզրափակում են Կալիֆոռնիայի Ֆրեմոնտ և Իրվին քաղաքները:

Ընտանեկան կյանքի համար ամենաանհամապատասխան քաղաք է ճանաչվել Դեթրոյթը: