Դևիդ Քեմերոնի` բրիտանական արժեքները պահպանելու առաջարկը հարուցել է երկրի մահմեդականների դժգոհությունը


17:02 , 16 հունիս, 2014

Դևիդ Քեմերոնի` բրիտանական արժեքները  պահպանելու առաջարկը հարուցել է երկրի մահմեդականների դժգոհությունըPanorama.am-ը գրում է.

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի` «հասարակության մեջ բրիտանական արժեքները» խթանելու առաջարկը հարուցել է երկրի մահմեդականների դժգոհությունը: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:

Բրիտանիայի մահմեդակաների խորհուրդի կողմից ընդունված բանաձևում, մասնավորապես նշվում է, որ կազմակերպության անդամները ոչինչ չունեն բրիտանական արժեքների դեմ, սակայն կուզենային, որ մահմեդականներին ընկալեին որպես իրենց յուրահատկություններն ունեցող հասարակության շերտ:

Նշենք, որ հունիսի 15-ին «Mail» թերթում հրապարակված հայտարարության մեջ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բրիտանիան մինչև հիմա չափազանց հանդուրժող է եղել իսլամիստական արմատականության նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ