Մկոյանը տեղափոխվեց Իրան


16:32 , 16 հունիս, 2014

Մկոյանը տեղափոխվեց ԻրանArmsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի եւ Գյումրիի «Շիրակի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը տեղափոխվել է իրանական «Էսթեղլալ»:

Իրանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Մկոյանի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Իրանի նախորդ առաջնությունում «Էսթեղլալը» զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Մկոյանը սկսեց Կապանի «Գանձասարում», իսկ ձմռանը վերադարձավ Գյումրիի «Շիրակ»: