15:32 , 16 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Կիրակի լույս երկուշաբթի օրվա գիշերն իսրայելցի զինվորները ձերբակալել են Պաղեստինի օրենսդիր խորհրդի (խորհրդարան) խոսնակ Աբդել Ազիզ ադ-Դուեյքին, որը նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկն է: Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները:
«Բանակը ջանքերը կենտրոնացնում է նրանց վրա, ովքեր մասնակցել են (առևանգմանը- ITAR-TASS-ի խմբ.) կամ տեղեկություն ունեն, թե որտեղ կարող են պահվել դեռահասները»,- ասել է Լերները:
Արևմտյան ափին գիշերն անցկացված իսրայելական գործողության ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 40 պաղեստինցի, իսկ հունիսի 12-ին 3 դեռահասների առևանգման պահից՝ ավելի քան 150, որոնց մեծ մասը ՀԱՄԱՍ-ի ակտիվիստներ են:
Հիշեցնենք. հունիսի 12-ին Հորդանան գետի Արևմտյան ափին անհետացել է 3 իսրայելցի դեռահաս: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նրանց առևանգման մեջ մեղադրել է ՀԱՄԱՍ-ին: