15:12 , 16 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Հայ-ռուսական հարաբերությունները տարին տարվա վրա՝ հատկապես վերջին տարիներին, գործնական առումով առաջ են գնում. այսօր ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը։
Հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանն ավելի մանրամասն խոսեց՝ ընդգծելով, որ քաղաքական ու ռազմաքաղաքական բարձր մակարդակին զուգահեռ կփորձեն հարաբերություններում կարևոր տեղ հատկացնել տնտեսական մասին։
«Եթե նախորդ խորհրդարանի գործունեության ժամանակ մեր թեմաների մեջ գերիշխում էր մշակութային ու հումանիտար բաղադրիչը, ապա այս վերջին տարիների ընթացքում փորձել ենք հարաբերությունների տնտեսական բաղադրիչն առաջին պլան բերել։ Հայ-ռուսական հարաբերություններում գլխավոր հարցը ՌԴ-ի և ՀՀ-ի փոքր և միջին բիզնեսի զարգացման հարաբերություններն են, հարցը կարևորում ենք և փորձում ուժեղացնել տնտեսական կապերը»,- նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ