14:32 , 16 հունիս, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Քեսաբն ազատագրված է: Թուրք-սիրիական սահմանային անցակետում, որտեղից 3 ամիս առաջ Քեսաբ էին ներխուժել ահաբեկիչները, հիմա սիրիական բանակի զինվորներն են: Անցակետի վրա Ալ Նուսրայի ահաբեկիչների դրոշի փոխարեն ծածանվում է Սիրիայի դրոշը: Ահաբեկիչների մեծ մասը սպանվել է, սակայն ոմանց հաջողվել է վերադառնալ Թուրքիա: Սիրիական պետական հեռուստաալիքներով ցուցադրել են ազատագրված Քեսաբի կադրերը, հայաբնակ ավանի ազատագրումը ամբողջ Սիրիայում ընդունել են որպես կարևոր հաղթանակ և ավետիս:
Հայաբնակ ավանն ազատ է, նրա բնակիչներն արդեն վերադառնում են իրենց տները: Քեսաբի հայ համայնքին հասցվել է նյութական և բարոյական մեծ վնաս: Ահաբեկիչները ավերել և պղծել են հայկական հոգևոր մշակութային հաստատությունները: Հայկական եկեղեցու խաչերը կոտրված են, եկեղեցու շենքը գնդակոծվել է, իսկ ներսում ոչինչ կանգուն չի մնացել: Այրված Միսաքյան մշակութային կենտրոնից մնացել են միայն պատերը: Հայերին պատկանող սրճարանները, խանութները, արհեստանոցները թալանվել են:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ