14:18 , 16 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Մեր սահմանների պաշտպանությունը կայուն վիճակում է, վստահեցնում է Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը:
«Մենք չպիտի մոռանանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, սահմանային գոտիներում անընդհատ կրակոցներ են լինում, Ադրբեջանը դեռ իր պարտությունը չի ընդունում, բայց ստիպված է: Այլընտրանք իրենք չունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի փոխգնդապետը: Նրա նկատեց, որ մենք ունենք մեծ թվով և մարտունակ բանակ:
Անդրադառնալով Թալիշ գյուղին, մարտական ջոկատի հրամանատարը շեշտեց, որ թիկունքը պաշտպանված է, գյուղը երկու զորամաս է պաշտպանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ