Կիևում առևանգված լրագրողին ծեծելով սպանել են. ԶԼՄ-ներ


13:58 , 16 հունիս, 2014

vovam1in.am-ը գրում է.

Կիևում լրագրող և հասարակական ակտիվիստ Վլադիմիր Մարցիշևսկին անհայտ անձանց կողմից առևանգվելուց հետո դաժան ծեծի արդյունքում մահացել է՝ հայտնում է Կամենյարի-ինֆոն, որի աշխատակից է եղել զոհվածը:

Անհայտ անձինք Մարցիշևսկուն առևանգել են Մայդանի մամլո կենտրոնից: Պարբերականը նշում է, որ երկրի ՆԳՆ-ը արդեն հետաքննություն է սկսել փաստով:

Մարցիշևսկին եղել է Եվրամայդանի մասնակից, Գյուտարարների և նորարարների արհմիության անդամ: