13:51 , 16 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Ավստրալացի գիտնականները «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի աջակցությամբ ստեղծել են օրգանիզմի համար օգտակար նյութերով հարստացված ու գենետիկորեն փոփոխված «սուպեր բանանի» տեսակ, որը շուտով կփորձարկվի։
Ինչպես նշում է The Telegraph-ը, մասնագետները հավելել են, որ ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում միրգը միլիոնավոր մարդկանց կյանքեր կփրկի Աֆրիկայում։
Նշվում է, որ բանանը հարստացված է ալֆա և բետա կարոտիններով, որոնք մարդու օրգանիզմի կողմից վերածվում են A վիտամինի։ Հայտնի է, որ նոր տեսակի բանանը 2020թ. դրությամբ արդեն կաճեցվի Ուգանդայում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ